Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ՀՀԿ-ն դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ-ն դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը
15.11.2016 | 15:17

ՀՀԿ-ին երկիշխանություն չի սպառնում՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե քննարկվե՞լ է կուսակցության ղեկավարի մարմնի կազմի հետ կապված որևէ հարց:

«Երկու ղեկավար երբեք չի եղել կուսակցությունում, մեկ ղեկավար է եղել, ով կուսակցության նախագահն է: Եթե տեսականորեն ընդունենք, որ լինելու է խորհրդի նախագահ, դա կուսակցության նախագահը չի լինելու, մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն դեռ երկար տարիներ ղեկավարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ չի կարծում, թե համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդ չի լինելու Սերժ Սարգսյանը:

«Դա մեր կուսակիցների ցանկությունն է»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանի և Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ փոխնախագահներ լինելու հարցը նիստի ընթացքում չի քննարկվել:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ